Մահացել է Յուրի Գագարինին ուղեծիր հասցրած հրթիռների նախագծողը


04:17 , 30 հունիս, 2020

Անատոլի Դարոնը մասնակցել էր տիեզերական հրթիռների համար նախատեսված շարժիչների նախագծմանը։ Այդ շարժիչների օգնությամբ 1961-ին տիեզերք է մեկնել առաջին տիեզերագնացը՝ Յուրի Գագարինը։

Իսկ այսօր Դարոնը 94 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Դարոնը մասնակցել է ոչ միայն գագարինյան հրթիռների, այլև դրանից հետո նախագծված բազմաթիվ խորհրդային տիեզերական հրթիռների համար շարժիչների նախագծմանը։ Այդ շարժիչները օգտագործվում են նաև ժամանակակից հրթիռների կառուցվածքում։

Գիտնականը ԱՄՆ մեկնել էր 1998 թվականին՝ սրտանոթային ու երիկամային անբավարարության խնդիրները լուծելու համար։