Միսսիսիպին կփոխի դրոշը


05:31 , 30 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Միսսիսիպիի օրենսդիր մարմինը կողմ է քվեարկել նահանգի դրոշը փոխելու մասին օրենքի փոփոխությանը, հաղորդում է  The Washington Post-ը:

Այդ  նախաձեռնությունը կապված է ԱՄՆ-ում հակառասիստական բողոքի ակցիաների հետ: Դրոշի փոփոխությունը նպատակ ունի չհիշեցնել ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի տարիներին համադաշնության ռազմական դրոշի մասին: Քանի որ այդ հարցի շուրջ հանրաքվեն չկայացավ, օրենսդիր մարմինը որոշեց ինքնուրույն հարցը լուծել: