Այսքան ժամանակ իրենք չկարողացան կանխել կամ դեմը առնել այս աղետի, իսկ հիմա շարունակում են իրենց փորձնական մեթոդներով խաղալ միլիոնավոր մարդկանց ապագայի հետ


00:00 , 30 հունիս, 2020

Համընդհանուր լոքդաունը կբերի պետության համընդհանուր նոկդաունի

Մարտ ամսից Փաշինյանի կառավարությունը չի կարողանում մեղմացնել կորոնավիրուսի ազդեցությունը ոչ միայն մարդկանց վարակվելու և մահանալու հարցում, այլ նաև տնտեսության վրա: Հիմա նոր են մտածում նաև լոքդաունի մասին, ինչը վստահել այս տապալված և արդեն վստահությունը կորցրած կառավարությանը կլինի հանցավոր քայլ մեր պետության հանդեպ: Այսքան ժամանակ իրենք չկարողացան կանխել կամ դեմը առնել այս աղետի, իսկ հիմա շարունակում են իրենց փորձնական մեթոդներով խաղալ միլիոնավոր մարդկանց ապագայի հետ:

Ավելին՝ դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու անվան տակ ձեռնարկվում են նաև քայլեր քաղաքական ընդդիմությանը լռեցնելու, խաղաղ հավաքները արգելելու և խորհրդարանում միանձնյա որոշումներ անցկացնելու համար:

Չի բացառվում, որ համավարակի անվան տակ Փաշինյանի ռեժիմը գնա մեկ տարով արտակարգ դրությունը երկարաձգելու, նույնիսկ պարետային ժամ հաստատելու ճանապարհով: