«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում քաղաքացի չի հայտնաբերվել


21:47 , 29 հունիս, 2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 29-ին, ժամը 16:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվում է քաղաքացու դի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն իրականացրել են ստորջրյա որոնողական աշխատանքներ․ քաղաքացի չի հայտնաբերվել: