20:47 , 29 հունիս, 2020Ռուսական Սու-27 կործանիչներն օդ են բարձրացել Սև ծովի չեզոք ջրերի վերևում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող RC-135 հետախույզ ինքնաթիռը և ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող P-8A Poseidon ինքնաթիռը որսալու համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից: «Հունիսի 29-ին Հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից Սև ծովի չեզոք ջրերի վերևում հայտնաբերվել և ուղեկցվել են P-8A Poseidon և RC-135 ամերիկյան ռազմական օդանավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կենտրոնից տեղեկացրել են, որ թիրախները վերահսկողության տակ առնելու համար օդ են բարձրացվել Սու-27 կործանիչները: ՌԴ Պետական սահմանի խախտում թույլ չի տրվել: