«Մարդկանց եկամուտները, որոնք նրանք ստանալու են եկամտային հարկի նվազեցման արդյունքում, բազմապատիկ անգամ ավելի են լինելու, քան գույքահարկինը: Դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը»: «Հայ մեծ մտածող», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան
Ստեղ են ասել՝ գլխիդ ձյուն գա: Այդպես են ասում նրանց, ովքեր անտրամաբանական բան են ասում կամ անում:
Տո «խելոք»...
Հ.Գ. Ի գիտություն ազգաբնակչությանը
Անշարժ գույքի հարկը տարածվելու է ոչ միայն բնակարանների և առանձնատների, այլև անշարժ գույքի բոլոր ձևերի վրա: Այն կհանգեցնի ծառայությունների, վարձավճարների արժեքի բարձրացմանը, ինչպես նաև արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների գների կտրուկ աճի:
Բնակչության համար արդեն պարզ է, որ պետությունը փորձում է բոլոր խնդիրները լուծել իրենց հաշվին: