Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 94-ի, կա շուրջ 900 վիրավոր


13:50 , 23 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Չինաստանի Գանսու նահանգում գրանցված 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Չինաստանի հյուսիս-արևմուտքում զոհվել է 94 մարդ, կա 887 տուժած։

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։

Տուժածների և զոհերի մեծ մասը գրանցվել է Դենսի քաղաքում, ինչպես նաև Մինսյան և Չժանսյան շրջաններում։ Այժմ փրկարարները շարունակում են աշխատանքը՝ փորձելով փլատակների տակից հանել կենդանի մնացածներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ