«Երբ խանութում չեմ գտնում իմ ուզած զգեստը, Արամեի մայրիկն է կարում ինձ համար». Աննա Թովմասյանի հագուստի ընտրությունն ու ամենաէժան գնումը


17:39 , 29 հունիս, 2020

Tert.amLife-ը գրում է.

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է Աննա Թովմասյանին:

Աննայի խոսքով` մինչև մայրանալն այլ ոճ ուներ, բայց հիմա առօրյայում շատ է կարևորում հարմարավետությունը. «Առաջ կարող էի հագնել նույնիսկ անհարմար բարձրակրունկներ, հիմա առօրյայում սպորտային կոշիկներ եմ նախընտրում, սպորտային ոճի սիրահար եմ: Օգտվում եմ Adidas-ից Nike-ից: Առօրյայում ընտրում եմ սպորտային ոճի հարմար տաբատներ, թեթև ոճի երկար զգեստներ: Վերջին գնումս հենց այդ ոճի զգեստ է եղել, որը հայկական բրենդից եմ գնել: Այն հետևորդներիս կողմից շատ է սիրվել»:

Աննան նախընտրելի գույներ չունի։ Երգչուհու խոսքով` հաճախ է գնում հայկական արտադրության հագուստ. «Մեր հայ դիզայներները ստեղծում են պրակտիկ, գնային առումով հասանանելի ու շատ գեղեցիկ զգեստներ: Առհասարակ, հայկական արտադրության զգեստները մեծ հաճույքով եմ հագնում ու շատ եմ սիրում, իսկ երբ իմ ուզած զգեստը չեմ գտնում խանութներում, Արամեի մայրիկին պատմում եմ մտքերս, նա կարում է, քանի որ դերձակ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ