Պետրոս Ղազարյանը հարցեր տալու փոխարեն արտահայտում է քաղաքական դիրքորոշումներ


14:51 , 29 հունիս, 2020
Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 27-ին Պետրոս Ղազարյանի հյուրը գործարար Խաչատուր Սուքիասյանն էր: Թեման էր՝ «Ինչպես խթանել տնտեսությունը»: Պետրոս Ղազարյանը հարցեր տալու փոխարեն արտահայտում էր քաղաքական դիրքորոշումներ. «Հիմա համակարգված կոռուպցիա չկա, վերևը նստած փող չեն աշխատում, մենաշնորհներ չկան, արտոնյալներ նույնպես չկան, չինովնիկները փայ չեն մտնում»: Խաչատուր Սուքիասյանը համաձայնեց, ողջունեց իշխանության նախաձեռնությունները: Փաստացի, հարցազրույցը վերածվեց իշխանությունների գովերգի, որտեղ հաղորդավարը չեզոք չէր և ակնհայտ վերաբերմունք էր արտահայտում, ինչն անթույլատրելի է:
Պետրոս Ղազարյանի հարցազրույցները մեր մշտադիտարկման տակ են: Բազմիցս նշել ենք, որ Հանրային հեռուստաընկերությունն առավել պատասխանատու պետք է լինի հեռուստադիտողի առջև, քանի որ գործում է հանրային միջոցներով: