ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով


14:11 , 29 հունիս, 2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Համբարձումյանը նշեց, որ թեստի պատասխանը դրական է, բայց առողջական գանգատներ չունի:

«Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է եղել, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հիմա հիվանդանոցում հետազոտություն եմ անցնում»,- ասաց Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում արդեն իսկ գրանցվել էին կորոնավիրուսով վարակման դեպքեր: Մասնավորապես վարակված են Արեն Մկրտչյանը, Հակոբ Սիմիդյանը, Քրիստինե Պողոսյանը և Վիկտոր Ենգիբարյանը: