Մահացու վրաերթ Չարենցի փողոցում


13:38 , 23 հուլիս, 2013

Hetq.am-ը գրում է.

 

Հուլիսի 22-ին` ժամը 21.15-ի սահմաններում, «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Արտուշ  Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց, որտեղ և նույն օրը` ժամը 22.15-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: