Չինաստանում ջրհեղեղից 12 մարդ է զոհվել, 10-ն անհետ կորել է


11:46 , 29 հունիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Առնվազն 12 մարդ է մահացել, 10-ն անհետ կորել Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Սիչուան նահանգում անձրևների հետևանքով առաջացած  ջրհեղեղների պատճառով:

Նշվում է, որ Իհայ քաղաքն առավել շատ է տուժել  անձրևներից, որոնք հարվածել են Մյանին շրջանին: Տարհանվել է 7705 մարդ: