Tert.am-ը գրում է․
Լեհաստանում հունիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում երկրի գործող նախագահ Անջեյ Դուդան ստացել է գյուղերի բնակիչների ձայների մեծ մասը, իսկ իր հակառակորդ, ընդդիմադիր թեկնածու Ռաֆալ Տշասկովսկին` քաղաքաբնակների ձայների մեծ մասը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ipsos սոցիոլոգիական լաբորատորիայի անցկացրած exit poll-ի տվյալների համաձայն՝ Դուդան ու Տշասկովսկին անցել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա հուլիսի 12-ին: Ըստ տվյալների՝ առաջին փուլում Դուդան հավաքել է ձայների 41,8%-ը, իսկ Տշասկովսկին` 30,4%-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։