Եթերից հանվելուց հետո «Քամուց քշվածները» ֆիլմը կվերադառնա HBO Max-ի հարթակ


04:45 , 29 հունիս, 2020

«Քամուց քշվածները» ֆիլմը կվերադարձնեն HBO Max-ի հարթակ այն բանից հետո, երբ ֆիլմը հանվել էր եթերից ԱՄՆ-ում ընթացող ցույցերի հետևանքով: Այս մասին հաղորդում է Hollywood Reporter-ը:

Միաժամանակ, ֆիլմին կկցվի հատված, որի ընթացքում Չիկագոյի կինեմատոգրաֆիայի համալսարանի ուսուցիչ Ժակլին Ստյուարտը կբացատրի ֆիլմի կոնտեքստը:

Ստյուարտը կպատմի նաև այն մասին, որ «ֆիլմի դեմ բողոքել են սևամորթ կերպարների ստերեոտիպային ներկայացման պատճառով»:

«Քամուց քշվածները» ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի մասին, որն սկսվել է 1861 թվականին:

Գլխավոր դերակատարուհին փորձում է ողջ մնալ ու միաժամանակ գտնել իր սերը: