12:52 , 23 հուլիս, 2013
- Մութ ու խոնավ տարիներին ես վեջապես մի հնարավորություն ունեցա, մեքենան գնեցի: Եվ այդ մեքենան լեփ-լեցուն լցնում էի անծանոթ մարդկանցով ու անվճար տեղափոխում:
Մի անգամ գիշերով Աշտարակից էի գալիս, անձրևոտ եղանակ էր, աջ կողմի վրա տեսա 4 տղամարդ կանգնած, առանց անձրևանոցի, երկար (պլաշներով): Սովորությանս համաձայն` կանգնեցի և առաջարկեցի.
- - Անվճար Երևան…
Նրանք զարմացած մի երկու րոպե իրար նայեցին և նստեցին ու ճանապարհին մի քանի րոպե լռելուց հատո ասացին. «Դու լավ տղա ես երևում, հասնենք Երևան, կթողնես մեքենայի բանալիները և կիջնես: Մեզ քո մեքենան պետք ա»: Փորձեցի մի փոքր կատակի տալ, ասեցի՝ «Ու՞ր ա պետք, տղերք ջան, ասեք ես կտանեմ, ես էլ 3-րդ մասցի եմ», սկսեցի խոսել, որ իմ ձայնից գոնե ճանաչեն, այն ժամանակ արդեն հայտնի էինք դարձել: «Չէ, ավել-պակաս մի խոսա, ասում ենք` կիջնես, ուրեմն կիջնես», ու զգացի, որ (պլաշների) տակ աֆտոմատներ կան, և իրենք չորսն են, ես մենակ, հետո ես հիշեցի, որ Երևան մտնելիս մի ծխախոտի կրպակ կա, որտեղ փոքրիկ լապտերանման սարք էր կախված, որը շատ ուժեղ լույս էր տալիս և որոշեցի կանգնել դրա մոտ, որ գոնե դեմքս տեսնելով ինձ ճանաչեին ու չվերցնեին մեքենաս: Հասանք այդտեղ, ետևի նստածը, որը մինչ այդ լուռ էր ձեռքերը, խփեց չոքերին, ասեց՝ «վայ……»:
Ես, իջնելով մեքենայից, բանալիները տվեցի կողքինիս: Ետևից իջավ նա և ասաց. «Արտավազդ, դու ես»: Ես վերջապես ուրախացա, որ մեքենաս կթողնեն ինձ: Բայց նա շարունակեց. «Ախպեր ջան, չիմանաս, որ դու Արտավազդ Եղոյանն ես, դրա համար ենք մեքենադ վերադարձնում»: Ասացի` բա ինչու՞...
- Դու 1991 թվականի ձմռանը հեռուստատեսությունից իջնելուց, տեսնելով իմ հղի կնոջն ու մորս` ոտքով դեպի Մասիվ բարձրանալիս, շրջվել ու Արեշից տարել ես Մասիվի հիվանդանոցի ծննդատուն, չնայած 3 – րդ մաս էիր գնում, ու բժիշկները քո խաթեր կնոջս լավ են ընդունել: Ոչ մի կոպեկ չեն վերցրել: Երբ կինս պատմեց, թե ով է եղել օգնողը, որոշեցի, եթե տղա լինի, անունը նրանը կդնեմ: Երեխայիս անունը դրել ենք Արտավազդ: Շնորհակալ եմ, ախպերս, գնա...
- Իրավ է, որ` «Բարությունը կփրկի աշխարհը»: