Խոսքս ուղղում եմ գույքահարկից վրդովված հարգարժան երևանցիներին. Նարեկ Մալյան


13:07 , 28 հունիս, 2020

Իմ ինքնության սանդղակը հետևյալն է`
ես մարդ եմ
ես հայ եմ
ես տղամարդ եմ
ես Առաքելական Եկեղեցու անդամ եմ
ես զավակ եմ
ես ծնող եմ
ես երևանցի եմ

Խոսքս ուղղում եմ գույքահարկից վրդովված հարգարժան երևանցիներին:
Ձեզանից շատերը լռեցին, երբ ձեզ շրջապատող մարդկանց բաժանեցին սևերի և սպիտակների, իշխանական լծակները օգտագործելով հալածեցին և հետապնդեցին: Դուք ամբոխի հետ միասին ծափահարեցիք այդ հալածանքներին և դավաճանեցիք ձեր մարդկային ինքնությանը:
Երբ թշնամու հրամանատարին անվանեցին կիրթ, փողով քարոզեցին ադրբեջանասիրություն, հայագիտական առարկաները հանեցին ԲՈՒՀերից, դուք ծափահարեցիք կամ լռեցիք դավաճանելով ձեր հայկական ինքնությանը:
Երբ սկսեցին տրանս պոռնիկներին քարոզել, նախարարական կաբինետներում ընդունել և անպատժելիություն շնորհել, դուք լռեցիք ու դավաճանեցիք ձեր տղամարդկային ինքնությանը:
Երբ հարձակումներ սկսեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ, դուք չտեսնելու տվեցիք ու նորից լռեցիք, դավաճանելով ձեր հավատը:
Երբ դրսի փողերով բացահայտ մանկապղծություն և ըստ մասնագետ հոգեբանների` մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութեր հրատարակեցին, վավերացրեցին պիղծ կոնվենցիաներ որոնցով սեռապես կրթելու են ձեր երեխաներին, դուք լռեցիք` դավաճանելով ձեզ որպես ծնող:
Հիմա, երբ դուք լռել եք, համակերպվել եք այս ամենին, լռեք և համակերպվեք և որպես բնիկ երևանցիներ: Այլևս փաստ է, որ այն մարդիկ ովքեր ձեր առջև փակում էին ձեր քաղաքի փողոցները ոչ միայն հանելու են ձեզ ձեր տներից, այլև անպայման գալու են ձեր երեխաների հետևից:
Արդար չի՞: