«Նոր Մաշտոցի պուրակ ու «Էլեկտրիկ Երևան» է հասունանում». Արթուր Գրիգորյան


11:55 , 28 հունիս, 2020

Էս գույքահարկի բարձրացման համատեքստում՝ հատկապես հիմնավորումները «ձևակերպելու» հարցում նորից կրկնեմ մի առիթով ասածս միտքը. էս իշխանությունն անում է բաներ, որոնք անելու համար նախորդն ակնհայտորեն չուներ բավարար լեգիտիմություն։

Այս իշխանությունը դեռ կարողանում է արագ կողմնորոշվել ու ժամանակին դադարեցնել՝ իր համար անհաղթահարելի հանրային դիմակայություն գուժող որոշումները (օրինակ՝ Ամուլսարի հարցում)։ Պարադոքսալ թող չհնչի՝ ներկայիս իշխանությունն էլ իր հերթին չունի բավարար հանրային լեգիտիմություն և քաղաքական ամրություն դիմակայելու լուրջ հանրային բողոքի ալիքին։ Այս «բագաժոցվ» հանդերձ, ակնհայտ է, որ հաստատուն քայլերով նոր Մաշտոցի պուրակ ու էլեկտրիկ Երևան է հասունանում, իսկ դա արդեն միշիկական տափակաբանություն չի։