Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 500 հազարը


23:39 , 27 հունիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 18,5 հազարով և հասել 508 953-ի, հայտնում են Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունից:

Ըստ գերատեսչության՝ երկրում բուժում է անցել 197 387 մարդ, ապաքինվել է 295 880 պացիենտ (մեկ օրում +10 244), մահացել է 15 685-ը (մեկ օրում +384 մարդ):