Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին


16:17 , 27 հունիս, 2020

Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:

Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ եւ իմաստնություն այս պատասխանատու կարգավիճակում:

Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որեւէ խոչընդոտ չառաջանա: