21:00 , 27 հունիս, 2020ՆԱՍԱ-ն ԱՄՆ-ում հիմնված Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն է, որը 2018 թ. դեկտեմբերի 12-ին լավ լուր հայտնեց: Նրանց կողմից դեպի Արեգակն ուղարկված արևային զոնդին՝ Parker Solar Probe-ին, հաջողվել էր անել պահի դրությամբ Արեգակի ամենամոտ ու ամենապարզ լուսանկարը :
Արևի և զոնդի միջև հեռավորությունը պատկերացնելու համար հարկավոր է նայել ներքոբերյալ սխեման : Արևային զոնդը՝ Parker Solar Probe-ը, գտնվում է սխեմայի ձախակողմյան հատվածում՝ մյուս բոլոր սարքերից ավելի մոտ Արեգային :

Հարկ է նշել, որ այս պարագայում մոտ ասելով հարկավոր է հասկանալ 27,197,913 կմ : Արեգակից հենց այդ հեռավորության վրա է գտնվում զոնդը, որը արել է լուսանկարը : Սակայն, հաշվի առնելով, որ Երկիր մոլորակն Արեգակից գտնվում է 149,600,000 կմ հեռավորության վրա, ակնհայտ է, որ խոսքը գնում է մեծ հաջողության մասին : Ահա այն լուսանկարը, ոը հաջողել է անել Parker Solar Probe-ը :

Գեղեցիկ է, այնպես չէ՞ : ՆԱՍԱ-ում հուսով են, որ մոտակա ժամանակներում կկարողանան Արեգակի ևս մի քանի հաջող լուսանկարներ անել :