Ինչո՞վ էին զբաղվում երիտասարդներն անտիկ ժամանակներում. հնագույն պարերի մասին


20:30 , 27 հունիս, 2020

Հին հայտնի պատմիչ Հոմերոսն իր աշխատություններում բազմիցս հիշատակել է երիտասարդների պարերի մասին, սակայն դրանց, ամենայն հավանականությամբ, կարող էին մասնակցել նաև աղջիկները: Այնուամենայնիվ, շատ տոների ժամանակ աղջիկները տղաներից առանձին էին պարում:

 

Հին հույների պարերը հիմնվում էին ռիթմի խիստ պահպանման վրա և ուղեկցվում էին ժեստերով ու ձեռքերի շարժումներով: Պարերի թեմաները իրական կյանքից վերցված տարատեսակ դեպքերն էին, տոները: Յուրաքանչյուր պար նվիրված էր Օլիմպոսի անմահ բնակիչներից մեկին՝ աստվածներին:

Բնականաբար, պարերը բազմաթիվ տեսակներ ունեին՝ կոպիտ, ծիսակարգային, կրոնական, ինչպես նաև ազատ, հարսանեկան և այլն: Տոնական պարերի ժամանակ գեղեցիկ հագնված աղջիկները ռիթմիկ շարժվում էին՝ միաժամանակ ավանդական երգեր երգելով, Աթենաս աստվածուհուն՝ պետության հովանավորչուհուն գովերգելով: Պարելիս բոլորն ուղղվում էին դեպի Աթենաս աստվածուհու տաճարը:

Իսկ ահա Սպարտայում ամեն ինչ նպատակ ուներ բարձրացնելու բնակչության մարտական պատրաստվածությունը: Հետևաբար Սպարտայի պարերում չկային խաղեր, կատակներ: Այդ պարերը արտահայտում էին պարողների խիզախությունն ու մարտականությունը:  Քանի որ Սպարտայի պարերը համատեղում էին ռիթմերիի գեղեցկությունն ու ներդաշնակությունը, դրանք նաև Սպարտայի սահմաններից դուրս սովորեցնում էին երեխաներին և դեռահասներին՝ ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին: