Երբ աղանդավորները մտան պետհամակարգ, իսկ համասեռամոլների քարոզը ֆինանսավորվեց պետության կողմից, այս «մտավորականները» լուռ էին


14:25 , 27 հունիս, 2020

Երբ աղանդավորները մտան պետհամակարգ ու սկսեցին բիզնեսներ խլել, «մտավորականները» լուռ էին:

Երբ համասեռամոլության քարոզը սկսեց ֆինանսավորվել պետության կողմից, «մտավորականները» լուռ էին:

Երբ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ փաստացի հանձնվեց, «մտավորականները» լուռ էին:

Երբ ցեղասպանության հիշատակի միջոցառումների խորագրի «հիշում եմ և պահանջում»-ի պահանջելը ջնջվեց ու հեռացվեց բառապաշարից, «մտավորականները» լուռ էին:

Երբ հանուն Իտալիայի ռեյսի պահպանման տարածվեց վարակը, որն արդեն մոտ 600 հոգու կյանք է խլել, «մտավորականները» լուռ էին:

Երբ քաղավիացիայի «սիրուն աղջիկը» մեզ զրկեց քաղավիացիայից, «մտավորականները» լուռ էին:

Երբ նորաթուխ իշխանավորները սկսեցին անթաքույց գռփել, «մտավորականները» լուռ էին:

Հիմա, երբ բյուջեի ահռելի դեֆիցիտը փակելու համար գույքահարկ են բարձրացնում, «մտավորականները» արթնացան, զուտ որովհետև իրենց ջեբին են կպել:

Հորդորում եմ կառավարությանն էս «մտավորականների» գույքահարկը հավելյալ երեսպաշտահարկով բազմապատկել: Հավաստիացնում եմ ձեզ՝ նրանց համար դոշ տվողներ չեն լինի: