ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել, որ, ի հեճուկս Վենետիկի հանձնաժողովի դիտարկմանը, Հայաստանի իշխող մեծամասնությունն ընդունել է սահմանադրական փոփոխությունները


14:41 , 27 հունիս, 2020

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:

ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել, որ, ի հեճուկս այն հանգամանքի, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի առաջարկություններին, իշխող մեծամասնությունն ընդունել է դրանք:

ԵԺԿ-ն հույս է հայտնում, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ՝ ամրապնդելով օրենքի գերակայությունը, ժողովրդավարական ստանդարտները եւ կպաշտպանի դատական իշխանության անկախությունը։

#StopPopulism #EPP #RPA