Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից գնացած քաղաքացիների մոտ է հաստատվել


14:13 , 27 հունիս, 2020
Aliq.ge-ն գրում է․
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»: Ըստ տեղեկության՝ նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են: 


«Նրանք եկել են Հայաստանից, թեստավորում անցել են Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, Վրաստանի քաղաքացի է», — ասել է Էզուգբայան:

Stopcov-ը տեղեկացնում է, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 921 է, որոնցից 781-ն ապաքինվել են, 14-ը՝ մահացել: