«Հրապարակ». Առնվազն մինչև դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմո՞ւմ


11:59 , 27 հունիս, 2020

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված և մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ Հուլիսի 14-ին ավարտվում է երրորդ ժամկետը, ըստ որոշ տեղեկությունների, առնվազն մինչև դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմում, իշխանական շրջանակներում քննարկումների ժամանակ նշվել է այդ ժամկետը, ինչը, բնականաբար, առաջին հերթին ընդդիմության դեմ է ուղղված՝ հանրային միջոցառումների կանխման նպատակով»,-գրում է թերթը։