«Կենտրոնացեք օրենքի վրա և հասկացեք, որ «բնիկ» բառն այստեղ «հնաբնակ» իմաստն ունի»․ Հայկ Մարտիրոսյան


04:19 , 27 հունիս, 2020

«Բնիկ» բառի իմաստը համատեքստում չհասկանալով` աղավաղում են այն` հիմարաբար ստվերելով նաև ողջ պայքարը հակամարդկային, կեղեքիչ օրենքի դեմ: Եվ ինչպես ընդունված է վերջերս, դարձյալ տափակ պսևդոհումորներով և սրամիտ թվացող տխմարություններով:

Կենտրոնացե՛ք օրենքի վրա և հասկացեք, որ «բնիկ» բառն այստեղ «հնաբնակ» իմաստն ունի, իսկ ջենտրիֆիկացիայի առաջին թիրախն ամենուր նախևառաջ հնաբնակներն են, որոնք սոցիալական գործվածքի ամենակարևոր տարրերից մեկն են:

«Բնիկ» բառում այս համատեքստում չկա էլիտիզմ, չկա բարձրադասություն: Կա շատ կարևոր մի բաղադրիչ` սոցիալական և հանրային հյուսվածքի բուն տարրերից մեկը, առանց որի հյուսվածքն աղավաղվում է, եթե չի քայքայվում ու փլուզվում:

Եվ եթե այս ամենից հետո գտնվեն ոմանք, որ կկենտրոնանան «բնիկ» բառի ու այն ծաղրելու վրա,  ապա կապացուցեն, որ իրենք այլ տեսակի բնիկներ են` բնիկ անբանականներ: