Սոխն ու սխտորը մանր կտրատել: Սոտեյնիկի մեջ երկու գդալ յուղ տաքացնել, տապակել սոխը, սխտորը, ապա նաև գազարը: Տապակել, հետո ավելացնել աղացած միսը: Անընդհատ խառնել, մինչև միսը կիսաեփ լինի: Միսը տեղափոխել կաթսայի մեջ, ավելացնել սեփական հյութի մեջ տրորած լոլիկները, հետո արգանակը: Ավելացնել նաև ռեհան և աղ: Եռալուց հետո մակարոնները լցնել ապուրի մեջ: Մատուցելիս ապուրի վրա շաղ տալ քերած պանիր և կտրատած թարմ ռեհան:
քերած պանիր