«Կլինիկա» սերիալից որոշել են ջնջել սերիաները, որոնք վիրավորում են թխամորթների զգացողությունը


07:31 , 27 հունիս, 2020

«Կլինիկա» սերիալից որոշել են ջնջել սերիաները, որոնք վիրավորել են թխամորթների զգացմունքները, հայտնում է Variety-ն։

Նշվում է, որ «Hulu» ծառայությունը իր հավաքածուից ջնջել է մի քանի էպիզոդ, որոնք թխամորթների ծաղրանկարներ են պարունակում՝ blackface։ Դա տեղի է ունեցել շոուի պրոդյուսեր Բիլ Լոուրենսի եւ «ABC Studios» հեռուստատեսային ընկերության համապատասխան խնդրանքից հետո։

Խոսքը երրորդ եթերաշրջանի 7-րդ սերիայի, ինչպես նաեւ հինգերորդ եթերաշրջանի 4-րդ եւ 17-րդ սերիաների մասին է։ Դրանցից մեկում գլխավոր հերոս Ջոն Դորիանը, որի դերը կատարում է Զակ Բրաֆը, հայտնվում է երեկույթին՝ դեմքը ներկելով սեւ ներկով։

Ծառայություններից «Կլինիկա» սերիալի էպիզոդները ջնջելուց որոշ ժամանակ առաջ կորել են «Ստուդիա 30» սիթքոմի մի քանի սերիաներ։ Շոուի հեղնակ Թինա Ֆեյը նամակ է ուղարկել հարթակների ներկայացուցիչներին՝ առաջարկելով ջնջել հատվածները, որոնցում blackface է առկա։

Ավելի վաղ HBO Max ծառայությունը հարթակից հանել է «Քամուց քշվածները» ֆիլմը վիճելի պահերի պատճառով, որոնք կապված են ռասայական հարցերի հետ։ Ավելի ուշ ֆիլմը ետ են վերադարձել, դրան ավելացրել են կոնտեքստ ու դիսլայքեր։