«Ակցիայի մասնակից բնիկ երևանցիներին սիրով հրավիրում եմ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու»․ Բաբկեն Թունյան


02:25 , 27 հունիս, 2020

Ակցիայի մասնակից բնիկ երևանցիներին

Հարգելի բարեկամներ,

Սիրով հրավիրում եմ ձեզ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու։ Մենք կպատասխանենք ձեր հարցերին, դուք՝ մեր։

Խնդրում եմ՝ ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ձեր ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները, և ինձ առանձին նամակով գրեք։

Սակայն պայմանավորվում ենք, որ քննարկումը լինելու է հրապարակային և անկեղծ։