Թուրքմենստանը որոշեց ստեղծել մեսենջեր՝ «հավաստի տեղեկատվություն» տարածելու համար


05:31 , 27 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Թուրքմենստանը որոշել է ստեղծել իր մեսենջերը: Այդ մասին հայտնում է Lent.ru-ն:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է «բնակչության շրջանում հուսալի տեղեկատվություն տարածելու նպատակով ինտերնետային հաղորդագրություններ փոխանակելու ժամանակակից ազգային համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին»:

Նա նաև թուրքմենական լրատվամիջոցներին հանձնարարել է գրանցվել հանրաճանաչ սոցիալական ցանցերում, որպեսզի համաշխարհային հանրությանը տեղեկացնեն այն հաջողությունների մասին, որոնք «ձեռք են բերվել ազգային տնտեսության բոլոր ոլորտներում»: Խոսքը մասնավորապես, տրանսպորտի և վառելիքաէներգետիկ համալիրի նախագծերի մասին է: