20:30 , 26 հունիս, 2020Սուրմա ցեղը մինչ օրս ապրում է իր ավանդույթներով, սովորույթներով: Ցեղի ներկայացուցիչները շարունակում են իրենց մարմինները զարդարել արտասովոր իրերով և սկավառակներ կրել շուրթերին:
Այս մարդիկ ապրում են Եթովպիայում և Հարավային Սուդանում, զբաղվում են հիմնականում անասնապահությամբ: Ինչպես և շատ այլ ցեղերի, սուրմաներին ևս պետք չէ քաղաքակրթությունը:
Ցեղի կանայք կրում են սկավառակներ, որոնք նրանց շուրթերին են տեղադրվում 20 տարեկանը լրանալիս: Ի սկզբանե սկավառակի չափսերը փոքր են լինում, սակայն ժամանակի ընթացքում այն փոխարինում են առավել մեծերով:

Սկավառակն աղջկա ընտանիքի հարստության արտահայտությունը կարծես լինի: Որքան շատ անասուններ ունի աղջկա ընտանիքը, այնքան մեծ է նրա շուրթերի սկավառակը:
Նայելով սուրմա ցեղի ներկայացուցիչներին՝ հասկանում ես, որ նրանք ամենևին առնչություն չունեն ժամանակակից աշխարհի քաղաքակրթության հետ: Սակայն կա մի բան, որը նրանց կապում է մեզ հետ. դա Կալաշնիկովի ինքնաձիգն է: Դրա օգնությամբ տղամարրդիկ պաշտպանվում են հարևան ցեղերի հարձակումներից: Կալաշնիկովի ինքնաձիգի կրումը բավականին տարօրինակ է դիտվում, քանի որ միաժամանակ տղամարդիկ գրեթե ոչ մի հագուստ չեն կրում:

Հղիությունը մինչ ամուսնությունն այս ցեղում խայտառակություն է համարվում: Չի փրկում անգամ հղիությունից հետո ամուսնությունը: Նման դեպքերում աղջիկներին արգելում են սկավառակներ կրել, և նրանք զրկվում են բոլոր արտոնություններից:
Հարսանեկան արարողություններ տեղի չեն ունենում. սուրմաները պարզապես առուվաճառքի գործարք են կնքում: Հարսի համար, որպես կանոն, վճարում են 10-20 կով: