Հանրապետության նախագահին իր անգործությունը չի ազատելու պատասխանատվությունից. Ռոբերտ Հայրապետյան


13:11 , 26 հունիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Սահմանադրական դատարանի նոր դատավորները լինելու են ոչ լեգիտիմ և նշանակվելու են անօրինական, Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Այն հիմքը, որով ՍԴ գործող անդամները պետք է հեռացվեն, ապօրինի է և հակասահմանադրական։ Հանրապետության նախագահը, լինելով սահմադրության երաշխավոր, այդ երաշխավորի դերը ստանձնելու փոխարեն ոչ միայն անգործություն ցուցաբերեց, այլ նաև իր թողտվությամբ ԱԺ-ն տիրացավ նաև հանրապետության նախագահի լիազորություններին։ Այդ անգործությունը ՀՀ նախագահին չի ազատելու պատասխանատվությունից», - ասաց Ռոբերտ Հայրապետյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։