Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 23247, մահվան դեպքերինը՝ 541


11:15 , 26 հունիս, 2020

Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 23247 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 105046:

Փաստացի այս պահին բուժվում է 10557։

Վերջին տվյալներով ապաքինվել է 12149 անձ։

Ընդհանուր առմամբ, 541 պացիենտ մահացել է: