Մահացել է սիրված դերասան Գևոն


10:47 , 26 հունիս, 2020

Այսօր առավոտյան 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Գևորգ Դոդոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Գևո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Լենդ Մկրտչյանը, ինչպես նաև լուրը հաստատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը:

Դերասանը մահացել է հիվանդանոցում, մահվան պատճառ դարձել է բրոնխիալ ասթման: