ՌԴ-ում գրանցվել է հատուկ COVID 19-ի դեմ ստեղծված դեղամիջոց


05:50 , 26 հունիս, 2020

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը։ Այս մասին ասվում է դեղամիջոցների պետական գրանցամատյանի տեղեկագրում։

Դեղամիջոցի առևտրային անվանումն է «Արեպլիվիր», միջազգային անվանումը՝ «Ֆավիպիրավիր»։

Ռուսաստանում կորոնավիրուսով է վարակվել գրեթե 614 000 մարդ, առողջացել՝ 375 000-ը, մահացել՝ 8 605  մարդ։