Այդ երբվանի՞ց արդարադության նախարարի կողմից Սահմանադրության բանավոր մեկնաբանումը բավարար է դատավորի լիազորությունը դադարեցնելու համար․ Ամրամ Մակինյան


20:34 , 25 հունիս, 2020

Դիցուք, «սահմանադրական փոփոխությունները» վավեր են և վաղը մտնում են ուժի մեջ։
Նույնիսկ այդ դեպքում դրանց կիրառման հետևանքով առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք ենթակա են լուծման։

Բերեմ դրանցից միայն մեկ օրինակ։

Ո՞վ է որոշել, որ նշված փոփոխությունը կիրառվում է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա։
Արդարադատության նախարարն ասում է, որ սահմանադրական փոփոխությունները կիրառվում են Ալվինա Գյուլումյանի նկատմամբ, իսկ բազմաթիվ իրավաբաններ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պնդում են, որ ոչ։

Ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ երբվանի՞ց արդարադության նախարարի կողմից Սահմանադրության բանավոր մեկնաբանումը բավարար է դատավորի լիազորությունը դադարեցնելու համար։
Հայաստանի Հանրապետությունում կա միայն մի պետական մարմին, ով օժտված է Սահմանադրությանը պարտադիր ուժ ունեցող մեկնաբանություններ տալու իրավունքով, և դա Սահմանադրական դատարանն է։

Հետևաբար, քանի դեռ Սահմանադրական դատարանն այս հարցին չի անդրադարձել, բոլոր այն կարծիքները, որ տիկին Գյուլումյանի լիազորությունները դադարել են, որևէ իրավական հետևանք չեն կարող ունենալ։