16:59 , 25 հունիս, 2020«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:
Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից:
Հ. Թովմասյան
Ա. Գյուլումյան
Ֆ. Թոխյան
Հ. Նազարյան»:
Հիշեցնենք, որ երեկ Արդարադատության նախարարը հայտարարել էր, որ 2 օրից կդադարեցվի ՍԴ նախագահի և 3 դատավորի լիազորությունները և Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ դատավոր: