10:22 , 23 հուլիս, 2013Tert.am-ը գրում է.
Եգիպտոսի իշխանություններն արգելել են տուրիստական ավտոբուսների ցանկացած տեղաշարժ օրվա գիշերային ժամերին։ Համապատասխան որոշումը կայացվել է հանուն երկրի քաղաքացիների և հանգստացողների անվտանգության։ Հաղորդվում է, որ վերջին շրջանում աճել է ծայրահեղական հարձակումների վտանգը Սինայում, գրում է ДНИ.ru-ն։
Առաջին հերթին արգելքները վերաբերում են դեպի Սուրբ Եկատերինա վանք ուղևորություններին։ Հաղորդվում է, որ հենց այդտեղից է սկսվում Մովսես մարգարեի լեռը բարձրանալու երթը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ