Էրիկ Վերդիյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ


13:53 , 25 հունիս, 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին ստորագրել է hրամանագիր։

Համաձայն հրամանագրի՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Էրիկ Բենիամինի Վերդիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։