Արշակ Գասպարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ


13:35 , 25 հունիս, 2020

ՀՀ վարչապետի որոշմամբ Արշակ Գասպարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով.

Արշակ Գասպարյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»։

Նշենք, որ Արշակ Գասպարյանը մինչ այս զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետի պաշտոնը: