13:17 , 25 հունիս, 2020«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 26-ին` ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի երկրորդ միկրոշրջանի (ամբողջությամբ) գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: