Երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարել էր համազգային աղոթքի օր, Նիկոլը նույն ժամին հարցազրույց էր տալիս՝ շեղելով ժողովրդի մի մասին


11:53 , 25 հունիս, 2020

Երբ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից այս տարվա մարտի 18-ին՝ ժամը 19։00-ին, հայտարարվել էր համազգային աղոթքի օր` Տիրոջ զորակցությունը խնդրելու համաճարակի հաղթահարման համար, հիշո՞ւմ եք, թե ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ նույն ժամին Շանթ հեռուստաընկերության եթերում հարցազրույց տվեց՝ այդպիսով ժողովրդի մի մասին շեղելով և մասնակիցը չդարձնելով։ Իսկ ո՞վ է հիշում, թե ինչի մասին էր հարցազրույցը, այդ աբսուրդը, այդ հեքիաթները։ Գրեթե ոչ մեկ: Այդ ամենից լիովին պարզ դարձավ, որ այս մարդը կապ չունի առաքելական եկեղեցու հետ և ամեն բան արեց, որ ևս մեկ անգամ մասնատի մեզ, ինչն, ի դեպ, ստացվեց։ Այնպես որ զարմանալի չէ, որ աղանդավորի տեսանյութով է կիսվում իր էջում...

#եկեղեցին_ես_եմ
#պատասխան_ես_տալու