Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 771 նոր դեպք, մահացել է 12 մարդ


11:11 , 25 հունիս, 2020

Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 22 488 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 771-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 11335 մարդ (+538), այս պահին բուժվում է 10 625-ը (+261)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 525 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 397 (+11), այլ պատճառներով՝ 131 (+1):

Մեկ օրում մահացել է 12 մարդ: