10:37 , 25 հունիս, 2020Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ մեր ընթացիկ ամենամեծ պրոբլեմը: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ մինչև օրակարգին անցնելն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, թե նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային վատ իմաստով թիվ: «771 նոր դեպք, կատարվել է 2336 հետազոտություն: Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հոսպիտալիզացիայի առումով ունենք բարվոք վիճակ՝ կիրակի օրվանից սկսած՝ ժամը 9-ի դրությամբ ունենք 51 քաղաքացի, որ կարիք ունի կորոնավիրուսային մասնագիտացված հիվանդանոց տեղափոխման»,- ասաց նա:
Առողջապահության նախարարը հայտնեց, որ բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան: «Դրանց ազատվելն ու զբաղվելը շատ արագ է տեղի ունենում: Ծանր վիճակում ունենք 502 հոգի, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ 113 հոգի, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հոգի»,-ասաց նա:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 22488 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 102736:
Փաստացի այս պահին բուժվում է 10625։
Վերջին տվյալներով ապաքինվել է 10797 անձ։
Ընդհանուր առմամբ, 528 պացիենտ մահացել է: