Կորոնավիրուսից մահացել է պատմաբան Համլետ Գեւորգյանը


09:33 , 25 հունիս, 2020
Կորոնավիրուսից մահացել է պատմաբան Համլետ Գեւորգյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Համլետը պատմական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր։

«Նիկոլ Դուման», (Երևան, 2002, 2003), «Դրո» (Երևան, 1999, 2000, 2007), «Սեբաստացի Մուրադ» (Երևան, 2003), «Սեդրակ Ջալալյան» (Երևան, 2009), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2010), «Պետոն» (Երևան, 1994), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011) մենագրությունների եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Նրա հետաքրքրության շրջանակը հիմնականում 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարն էր ներառում։

Հետաքրքիր մարդ էր ու, ամենակարեւորը՝ ինքնատիպ»,- գրել է նա: