Չինաստանը պատժել է TikTok-ի սեփականատիրոջը՝ սոցիալական արժեքներից հրաժարվելու համար


08:28 , 25 հունիս, 2020

Չինաստանի իշխանությունները տուգանել են Xigua տեսածառայությանը, որը  պատկանում է TikTok ByteDance սոցիալական ցանցի սեփականատեր ընկերությանը: Այդ մասին տեղեկացնում են Կիբերտարածության պետական վարչության հաղորդագրությունում:

Ընդհանուր առմամբ, 31 ստուգվածներից 10 տեսածառայություն է տուգանվել՝ ըստ գերատեսչության հաղորդագրության: Նշվում է, որ տվյալ հարթակները տարածում են «գռեհիկ բովանդակություն» և «հեռանում են սոցիալիզմի հիմնական արժեքներից»:

Բացի այդ, ծառայություններին արգելված է նոր օգտատերերի գրանցումը: