5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայում. ցնցումներ են զգացվել Լոս Անջելեսում


23:49 , 24 հունիս, 2020

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 5.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի՝ տեղի ժամանակով 10:45-ին (երևանյան՝ 21:45):

Ինչպես հայտնում է ABC News-ը, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 290 կմ հեռավորությամբ:

Լոն Փայն շրջանի բնակիչները նշել են, որ թեև ցնցումներն «ինտենսիվ» են եղել, որևէ ավերածություն չի գրանցվել: Ցնցումներ են զգացվել նաև Լոս Անջելեսում:

Հիշեցնենք, որ նախօրեին հզոր երկրաշարժ էր գրանցվել Մեքսիկայում, որտեղ զոհ և վիրավոր էր գրանցվել: