Գրանցվել է 711 նոր վարակակիր. ի վերջո իշխանությունը պետք է հասկանա, որ դիմակ բաժանելով կորոնավիրուսը չի վերանալու


21:26 , 24 հունիս, 2020

Գրանցվել է 711 նոր վարակակիր՝ այսինքն թեստավորվածների արդեն մոտ 31 տոկոսն է դրական արդյունքով։ Սա բավականին մեծ թիվ է, և պետք է ցուցադրական և արդյունք չտվող միջոցառումներից օր առաջ անցնել արդյունավետ և կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումների, այլապես պատկերը գնալով ավելի է վատանալու։

Ի վերջո իշխանությունը պետք է հասկանա, որ դիմակ բաժանելով կորոնավիրուսը չի վերանալու, դիմակ կրելն, այո, պետք է, բայց դա ընդամենը կանխարգելիչ միջոցառումներից մեկն է և ոչ ամենաէականը։