Պարոն կատակապետ, ասեմ իմացեք․ Ձեր FFP3 կլապանով դիմակը նույնքան վտանգավոր է դիմացինների համար, որքան դիմակ չկրելը


18:46 , 24 հունիս, 2020

Պարոն կատակապետ ասեմ իմանաք, որ ձեր կրած FFP3 կլապանով դիմակը պաշտպանում է միայն Ձեզ, իսկ Ձեր արտաշնչածը անարգել կլապանի միջոցով դուրս է գալիս, ուստի դուք նույնքան վտանգավոր եք դիմացի շարքում նստած վատ դիմակներ կրողների համար, որքան դիմակ չկրողը։ Եթե այդքան մտածում եք դիմացիններին չվարակելու մասին, պետք է տակից մի հատ էլ բժշկական դիմակ կրեք։