Հաշվարկներ, հնարավորինս մեղմ տիրույթում տեղավորվելու ցանկություն ու ռիսկերից ապահովագրում․ Տիգրան Ուրիխանյանը՝ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի մասին (Video)


15:29 , 24 հունիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Արդեն երրորդ օրն է ամբողջ տեղեկատվական դաշտը քննարկում է՝ Հայաստանում կա՞ ընդդիմութուն, թե՞ չկա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Ինձ՝ որպես ինֆորմացիայի սպառող և որպես քաղաքացի, շատ է հուզում այդ հարցը», - ասաց Ուրիխանյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ խորհրդարանական մի ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն, համարում է իրեն ճնշված և խորհրդարանում ներկա չէ, մյուսը՝ փնտրում է երրորդ ճանապարհ․

«Հետևաբար ստացվում է՝ ընդդիություն Հայաստանում չկա։ Այս պահի դրությամբ ի դեմս երրորդ խորհրդարանական խմբակցության՝ կա ընդդիմությո՞ւն, թե՞ կա ընդդիմադիրոտ քաղաքական ուժ։ Այսինքն՝ ո՞վ է սպասարկում իշխանության հետ անհամաձայն քաղաքացիների քաղաքական շահը», - ասաց Ուրիխանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։